Այս թեզը առանցքայիններից մեկն էր «ԱՍԵԱՆ-ի և Հյուսիսային Եվրասիայի մակրոշրջանների տնտեսական ինտեգրումը և կապվածությունը» թեմայով նստաշրջանիի ընթացքում, որն անցկացվել է հոկտեմբերի 10-ին Վիենտյանում (Լաոս)՝ ԱՍԵԱՆ Գործարար ներդրումային գագաթնաժողովի շրջանակներում: Մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաև երկու տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման ուղիները։ Նիստում ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը։
«Ինտեգրումը մի գործիք է, որը մեր տնտեսություններն ավելի կայուն է դարձնում, բացահայտում մրցակցային առավելությունները, չեզոքացնում արտաքին ցնցումները, ապահովում առանցքային ցուցանիշների մերձեցումը», - հայտնել է Էլդար Ալիշերովը։
ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ միջինտեգրացիոն համագործակցությունը հիմք է դնում Եվրասիական մայրցամաքում տնտեսական կապվածության համար, ինչը համահունչ է տարածաշրջանում առաջ մղվող Մեծ եվրասիական գործընկերության հայեցակարգին։
«Կարևոր է ակտիվորեն աշխատել Եվրասիայում առանց խոչընդոտների տնտեսական տարածք կառուցելու համար պայմանների ձևավորման ուղղությամբ»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը՝ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև համագործակցության գերակա ոլորտների թվում նշելով թվայնացումը, արդյունաբերական կոոպերացիան, տրանսպորտը և լոգիստիկան, պարենային ապահովվածությունը, ենթակառուցվածքը և էներգետիկան։
Էլդար Ալիշերովը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ գործարար շրջանակները երկու միավորումների միջև երկխոսության զարգացման առանցքային շարժիչ ուժն են և ուղղակիորեն ձևավորում են տարածաշրջանների միջև վստահության ընդհանուր տարածք։ ԵՏՀ նախարարը հրավիրել է ԱՍԵԱՆ երկրների պաշտոնական և գործարար շրջանակներին մասնակցելու ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությանը, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի վերջին Մալայզիայում։