Դինարա Մուկաևան նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն

Դինարա Բակիտի Մուկաևան ծնվել է 1987 թվականին Ղազախստանի Ալմաթիի մարզում:


Ավարտել է Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանը «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ:

2008-2020 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության հակամենաշնորհային մարմինների համակարգում:

2020-2022 թվականներին ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության կարտելների դեմ պայքարի վարչությունը:

2022-2025 թվականներին գլխավորել է Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության Աբայ մարզի տարածքային վարչությունը:

Պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության «Հակամենաշնորհային ծառայության գերազանցիկ» կրծքանշանով:

2025 թվականի մայիսի 28-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն։