Լյուդմիլա Իվանի Մուդրովան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին Մոգիլյովի մարզի Խոտիմսկ քաղաքատիպ ավանում (Բելառուսի Հանրապետություն):
2002 թվականին ավարտել է Մոգիլյովի պետական տեխնիկական համալսարանը, 2021 թվականին՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան:
2003 թվականի մարտից մինչև 2007 թվականի մարտ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Խոտիմսկի շրջանի տեսչությունում՝ պետական հարկային տեսուչից մինչև տեսչության պետի տեղակալ:
2007 թվականի մարտից մինչև օգոստոս՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Մոգիլյովի մարզի տեսչության գլխավոր պետական հարկային տեսուչ:
2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության գլխավոր պետական հարկային տեսուչ:
2009 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեում՝ գլխավոր մասնագետից մինչև վարչության պետ:
2023 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ:
2025 թվականի սեպտեմբեր 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսների վարչության տնօրենի պաշտոնում: