ԵՏՀ վիճակագրության վարչության տնօրեն է նշանակվել Նիկոլայ Չույկովը
Նիկոլայ Ալեքսեյի Չույկովը ծնվել է 1979 թվականին Չույի մարզում: 2003 թվականին ավարտել է Ղրղզա-Ռուսական (Սլավոնական) համալսարանը «տնտեսագետ-մաթեմատիկոս» մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003 թվականին Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի ընտրովի հետազոտումների վարչության առաջատար մասնագետի պաշտոնում: Հետագայում աշխատել է որպես Ազգային հաշիվների համակարգի վարչության գլխավոր մասնագետ:

2007 թվականին նշանակվել է Ղրղզստանի ազգային վիճկոմիտեի գների վիճակագրության բաժնի պետ:

2011-ից 2018 թվականներին աշխատել է Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում որպես ինտեգրացիոն գործընթացների և մակրոտնտեսության հատվածի վարիչ, վառելիքաէներգետիկ համալիրի և ընդերքօգտագործման բաժնի վարիչի տեղակալ, ինչպես նաև տնտեսության և ներդրումների բաժնի վարիչ:

2018-ից 2022 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

2026 թվականի հունվարի 19-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության տնօրեն։