ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն է նշանակվել Կուատ Ռախիմովը

Կուատ Ժենիսի Ռախիմովը ծնվել է 1970 թվականին Կոկչետավի մարզի Քըզըլթու ավանում (Ղազախստան):

1996 թվականին ավարտել է Կոկշետաուի Շ.Շ. Ուալիխանովի անվան համալսարանը, 2001 թվականին՝ Կոկշետաուի տնտեսագիտության և մենեջմենթի ինստիտուտը:

1998-2020 թվականներին տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններում, դրանց թվում՝ Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի մաքսային ընթացակարգերի մեթոդաբանության վարչության ղեկավար, Վերահսկողության դեպարտամենտի տարանցման վարչության ղեկավար, Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն, Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործառնությունների վարչարարության դեպարտամենտի տնօրեն:

2020 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ:

2025 թվականի հուլիսի 18-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն։