Սերիկ Կուանիշի Կուսաինովը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 19-ին Արևմտյան Ղազախստանի մարզում:
1991 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինական ինստիտուտը, 2000 թվականին՝ Ղազախստանի պետական իրավաբանական ակադեմիան:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1991 էվականին Ալմաթիում որպես Կիրովի անվ. մեքենաշինական գործարանի ինժեներ-տեխնոլոգ:
1992-1993 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության Գոսագրոպրոմի Արևմտյան Ղազախստանի մարզի համակարգի ձեռնարկություններում:
1993-2004 թվականին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության Արևմտյան Ղազախստանի մարզի մաքսային մարմիններում:
2004-2007 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության դատական համակարգում, եղել է Արևմտյան Ղազախստանի մարզի շրջանային դատարանների դատավոր, նախագահ:
2015-2017 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախաարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի հավատարմագրման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ:
2017-2018 թվականներին՝ Աստանա քաղաքի ակիմատի «Աստանա Innovations» ԲԸ վարչության նախագահի տեղակալ:
2018-2021 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի նախագահի տեղակալ:
2021-2025 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:
2025 թվականի դեկտեմբերի 11-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն։