Նորություններ

17.10.2022 (Обновлено: 25.10.2022 11:18)

Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը պարզեցվել են ԵԱՀ նշանով ապրանքների մակնշման կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է կայացրել արտադրանքը ներմուծելուց՝ մաքսային ընթացակարգերն անցնելուց հետո արտադրանքի վրա ԵԱՀ նշանի և սպառողների համար բացադրության, պիտանիության ժամկետի, արտադրողի մասին տեղեկությունների մասին տեղեկատվությամբ մակնշման կիրառման հնարավորության մասին: Ընդ որում, մակնշումը պետք է կիրառվի արտադրանքի վրա նախքան այն սպառողին (գնորդին) իրացնելը: Մակնշման այս պարզեցումը կարող է կիրառվել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը


Նաև ԵՏՀ Խորհրդի որոշման հիման վրա մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ԵԱՏՄ երկրների կառավարությունների կողմից կարող են սահմանվել ԵՏՀ Խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշման կիրառման առանձնահատկությունները արտադրանքը մաքսային ընթացակարգերով անցկացնելիս համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը (նման փաստաթղթերի մասին տեղեկությունները) մաքսային մարմիններին ներկայացնելու կարգը և դեպքերը որոշելու մասով: ԵԱՏՄ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ներմուծման՝ ազգային մակարդակով հաստատված առանձնահատկությունները չեն կարող բացառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պարտադիր լինելը։

Որոշումն ընդունվել է Հանձնաժողովի Խորհրդի 2022 թ. մարտի 17-ի N 12 կարգադրությամբ հաստատված՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների ցանկի իրականացման շրջանակներում, ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը: Ձեռնարկված միջոցն անհրաժեշտ է ԵԱՏՄ այն երկրների շուկաներում ապրանքների կայուն առաջարկի պահպանման համար, որոնց նկատմամբ կիրառվել են տնտեսական պատժամիջոցներ։