Հունիսի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ համատեղ սեմինարը «Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ոլորտի փորձի փոխանակում» թեմայով:
Սեմինարի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրներում օդային տրանսպորտով բեռնափոխադրումների զարգացման արդիական հարցեր, այդ թվում՝ տվյալ ոլորտի առանցքային մարտահրավերները և ռիսկերը:
ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ պետական մարմինների, բիզնես կառույցների, միջազգային և գիտական համայնքի ներկայացուցիչներն արդիական տեղեկատվություն են ներկայացրել օդային բեռնափոխադրումների ոլորտում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի, տրանսպորտային տեղեկատվական համակարգերի և ծառայությունների ստանդարտների, ավիացիոն լոգիստիկայի ոլորտի տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրման հարցերի վերաբերյալ:«Հաշվի առնելով Եվրասիայի և Հարավ-Արևելյան Ասիայի միջև առևտրային հոսքերի աճը, ինչպես նաև բեռների, հատկապես արագ փչացող և բարձր տեխնոլոգիական բեռների արագ և հուսալի առաքման կարիքը, օդային միջանցքների և լոգիստիկ հանգույցների զարգացման ջանքերի համակարգումը դառնում է ռազմավարական կարևոր խնդիր», — սեմինարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը:
Սեմինարի օրակարգում ընդգրկված էին նաև օդանավերի պարկի թարմացման, օդանավակայանների վերգետնյա ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացման և զարգացման պայմանների ստեղծման հարցեր, ավիաընկերությունների համար ավիացիոն ենթակառուցվածքի անխտրական հասանելիության ապահովումը:
Սեմինարի մասնակիցները պատրաստականություն են հայտնել շարունակելու այս ուղղությամբ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ ինչպես ԱՍԵԱՆ քարտուղարության և ԵՏՀ-ի միջև, այնպես էլ երկու միավորումների պետությունների և գործարար համայնքի միջև:«Մեր տարածաշրջանային միավորումների հաջող պրակտիկաների կիրարկումը կարող է էապես բարելավել ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի ցուցանիշները Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային հաղորդակցության և տարանցիկ փոխադրումների ոլորտում», — ընդգծել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը: