ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը նախատեսում են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը

Մայիսի 15-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ» բիզնես երկխոսության մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններում խոչընդոտների վերացման և Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության գործարար շրջանակների միջև ուղիղ երկխոսության խորացման հարցերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նշել է, որ ԱՍԵԱՆ-ը ԵՏՀ-ի համար պայմանագրաիրավական հարաբերությունների ցանցի տեսանկյունից առավել կարևոր գործընկեր է։

«ԱՍԵԱՆ-ի երկրների մեծ մասի հետ մենք կամ համագործակցության հուշագրեր ենք ստորագրել և ունենք համատեղ աշխատանքի պլաններ, կամ առկա են ազատ առևտրի գոտիներ։ Սակայն առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է։ Մեզ բախվում են խոչընդոտների, որոնք հնարավոր է վերացնել, բայց դրա համար անհրաժեշտ է վճարահաշվարկային հարաբերությունների ենթակառուցվածք»,- ասել է ԵՏՀ նախարարը։

Որպես հիմնական խոչընդոտներ Սերգեյ Գլազևը նշել է վճարումների կատարման, արտաքին առևտրային գործարքների քլիրինգի, ապահովագրման և վարկավորման, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև միմյանց առևտրատնտեսական և ներդրումային հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակման հարցերը։

«ԱՍԵԱՆ-ի շուկաներում լիակատար բիզնես վարելու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ բանկերի միջև թղթակցային հարաբերությունների ճյուղավորված համակարգ, որը կախված չէ դոլարի և ԱՄՆ բանկային ենթակառուցվածքի օգտագործումից»,- ասել է Սերգեյ Գլազևը։
Երկխոսության մյուս մասնակիցները ևս խոսել են արժութաֆինանսական հարցերի մասին՝ մասնավորապես, նշելով փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու կարևորությունը։ Որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցության հիմնական ուղղություններ՝ փորձագետների մեծ մասը նշել է զբոսաշրջությունը, տնտեսությունների թվայնացումը և կլիմայական օրակարգը։ Այսպես, ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Սաթվինդեր Սինգհը հայտնել է, թե ինչպես են թվային և կլիմայական օրակարգերն իրականացվում ԱՍԵԱՆ շրջանակներում, և կարծիք հայտնեց, որ այդ ոլորտները հեռանկարային են ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև հետագա փոխգործակցության համար: Բացի այդ, որպես համագործակցության զարգացման ռազմավարական ուղղություն նա նշել է էներգետիկան։

Սաթվինդեր Սինգհը նշել է, որ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև առևտրատնտեսական համագործակցությունն աճում է, 2021 թվականին առևտրի ծավալը կազմել է ավելի քան 21 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 40%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Մենք պետք է կենտրոնանանք գյուղատնտեսության, նորարարության, սննդի արտադրության ոլորտներում ներդրումների վրա: Մեր առևտուրն ընդլայնման հսկայական հեռանկարներ ունի», - ընդգծել է նա։

ԱՍԵԱՆ երկրների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ԵԱՏՄ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ հարաբերությունների զարգացումից, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից Ինդոնեզիայի, Կամբոջայի, Սինգապուրի և Թաիլանդի կառավարությունների հետ կնքված հուշագրերի շրջանակում։ Մյանմայի Միության Հանրապետության ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոն կարևորել է ՊՄՏՀ հարթակում ԵՏՀ և Մյանմայի կառավարության միջև ստորագրված Փոխգործակցության հուշագիրը և հույս հայտնել, որ փաստաթուղթը խթան կդառնա ԵԱՏՄ երկրների և Մյանմայի միջև համագործակցության զարգացման համար։

Նստաշրջանի մասնակիցները նշել են, որ այս տարի նշվում է Ռուսաստան-ԱՍԵԱՆ ռազմավարական գործընկերության հնգամյակը։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը և ԱՍԵԱՆ-ին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Եվգենի Զագայնովը խոսել են այս գործընկերության առավել կարևոր ասպեկտների և հեռանկարների մասին։

Բիզնես երկխոսության աշխատանքներին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը, «Ռուսաստանի էկոլոգիական օպերատոր» ՀԻԸ գլխավոր տնօրեն Դենիս Բուցաևը, ԱՍԵԱՆ Գործարար խորհրդատվական խորհրդի նախագահ Արշադ Ռասջիդը։ Մոդերատորն էր «Ռուսաստան-ԱՍԵԱՆ» Գործարար խորհրդի նախագահ Իվան Պոլյակովը։

Տեղեկանք

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) 1967 թվականին ձևավորված տնտեսական միավորում է: Ընկերակցության մասնակիցներն են Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիփինները, Բրունեյ Դարուսսալամը, Վիետնամը, Լաոսը, Մյանման, Կամբոջան։ Դիտորդի կարգավիճակ ունեն Պապուա Նոր Գվինեան և Արևելյան Տիմորը։ Սա տարածաշրջանային խոշորագույն ինտեգրացիոն միավորումներից է, որի ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 2,6 տրլն ԱՄՆ դոլար, իսկ բնակչության թվաքանակը՝ 622 մլն մարդ:

ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև տնտեսական համագործակցության ոլորտի փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Սինգապուրում։ Փաստաթուղթը հիմք է ստեղծում Եվրասիական աշխարհամասի մասշտաբով ինտեգրացիոն բլոկերի փոխգործակցության հարցերի լայն շրջանակի քննարկման նպատակով երկխոսային հարթակ ձևավորելու համար։

Հուշագրի իրականացման համար ընդունվել է 2020-2025 թվականների համագործակցության ծրագիրը։ Այն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մաքսային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, առևտրային քաղաքականությունը, առևտրային քաղաքականությունը, ձեռնարկատիրական գործունեությունը, տեխնիկական և հակամենաշնորհային կարգավորումը, ՍԲՍ-միջոցները, էներգետիկան, ներքին շուկաների գործունեությունը և այլն։