Նիստի մասնակիցներն անդրադարձել են սպառողների իրավունքների պաշտպանության ժամանակակից վիճակին, որոնք արդիական են ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանների համար:
ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչն իր ելույթում նշել է, որ այս թեման առանցքային տեղերից մեկը Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարությունում:
«Աշխարհը թևակոխել է տեխնոլոգիական առաջընթացի և թվային փոխակերպման դարաշրջան: Եվ այս նոր պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանությունը դառնում է մեր ապագայի որոշիչ գործոնը», — հայտարարել է ԵՏՀ վարչության ղեկավարը:
Վլադիմիր ՍԻնկևիչը բարձրաձայնել է ԵԱՏՄ — ԱՍԵԱՆ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի երկխոսության առանցքային հարցեր: ԱՍԵԱՆ-ի սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, Թաիլանդի Սպառողների իրավունքների պաշտպանության գրասենյակի գլխավոր քարտուղար Ռոնարոնգ Պհուլփիփաթի հետ համատեղ նա ներկայացրել է Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերին երկու ինտեգրացիոն միավորումների երկրների պետմարմինների համար կազմակերպված առաջին սեմինարի արդյունքները:
ՄԻջոցառման մասնակիցները նշել են, որ կարևոր է ժամանակին արձագանքել շուկայական միջավայրի փոփոխությունների վրա, որոնք պայմանավորված են թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և արհեստական բանականության ներդրմամբ:
Նիստում քննարկվել են միջնաժամկետ հեռանկարում համագործակցության պլանները, այդ թվում՝ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի համագործակցության 2026-2030 թվականների նոր ծրագրի միջոցառումների իրականացման շրջանակներում: Աշխատանքը միտված կլինի լավագույն փորձի և պրակտիկաների փոխանակմանը՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում երկու տարածաշրջանների ներուժի ամրապնդմանն ուղղված համատեղ միջոցառումներ անցկացնելու միջոցով:
Հանդիպումը դարձել է ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության ամրապնդման կարևոր փուլ: Կողմերը պատրաստականություն են հայտնել համատեղ լուծելու նշված ոլորտում ի հայտ եկող հիմնախնդիրները և սպառողների շրջանում բարձրացնել վստահության մակարդակը: