Նորություններ

29.09.2022 (Обновлено: 06.10.2022 12:55)

ԵԱՏՄ-ն և ԷՍԿԱՏՕ-ը պայմանավորվել են ճգնաժամային իրավիճակների հաղթահարման հարցում փորձի փոխանակման մասին

Տարածաշրջանային տնտեսական համագործակցության և ինտեգրման միջոցով ճգնաժամերի նկատմամբ կայունության բարձրացման հարցը քննարկվել է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածաշրջանային տնտեսական համագործակցության և ինտեգրման ԷՍԿԱՏՕ երրորդ նախարարական կոնֆերանսի ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Բանգկոկում էՍԿԱՏՕ-ի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշահբանայ նախագահությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովը։

Նստաշրջաններից մեկի ընթացքում Ասկար Ջապարկուլովը, մասնավորապես, նշել է, որ համավարակի հետևանքներն աննախադեպ էին իրենց մասշտաբներով՝ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից։ Մատակարարման շղթաների վրա, որոնք ամբողջ ծավալով չեն վերսկսվել համավարակից հետո, բացասական ազդեցություն են գործել նաև պատժամիջոցները:

«Մատակարարման շղթաների խափանումները հանգեցրել են ազգային և համաշխարհային շուկաներում առանցքային ապրանքների պակասին (օրինակ՝ բուսական յուղի, ալյուրի և շաքարի ժամանակավոր պակասին, Աֆրիկայում ցորենի պակասին), գների աճին, աշխատատեղերի կրճատմանը, ծովային բեռնարկղերի թերբեռնմանը և երկրների տնտեսական բարեկեցության համար ընդհանուր բացասական հետևանքներին»,- ընդգծել է Ասկար Ջապարկուլովը։

ԷՍԿԱՏՕ-ի մակրոտնտեսական քաղաքականության և զարգացման ֆինանսավորման վարչության տնօրեն Համզա Ալի Մալիկն իր հերթին նշել է, որ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նկատվում է պետական պարտքի ավելացում և աղքատների թվի աճ 2,7 միլիոնով՝ սննդամթերքի և վառելիքի գների բարձրացման արդյունքում։

«Էական հարկաբյուջետային և պարտքային ճնշումը՝ աճող գնաճի և տոկոսադրույքների բարձրացման հետ մեկտեղ, սահմանափակում են տնտեսական աճին աջակցելու բյուջետային մեխանիզմների հնարավորությունները: Մակրոտնտեսական քաղաքականության միջոցով տնտեսության վերականգնմանն աջակցելը էլ ավելի բարդ խնդիր է դառնում», - ասել է ԷՍԿԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Կոնֆերանսի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բազմաբևեռ համաշխարհային տնտեսական համակարգի կառուցման անհրաժեշտությանը։ Վերջին տասնամյակների ընթացքում գլոբալ տնտեսությունում ի հայտ են եկել նոր հզոր խաղացողներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիայի և Պարսից ծոցի երկրները, որոնց շահերը էապես տարբերվում են և պետք է հաշվի առնվեն միջազգային տնտեսությունը կարգավորող կանոններ ընդունելիս։ Աճող ճգնաժամի և անորոշության պայմաններում գլոբալ խնդիրների լուծման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացումը ԵՏՀ-ի առանցքային խնդիրներից մեկն է՝ համաձայն Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների:

«ԷՍԿԱՏՕ-ի երկրների հետ մենք ունենք ընդհանուր նպատակներ, խնդիրներ, մարտահրավերներ, անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, օրինակ՝ կայուն և ներառական աճի ապահովման, կանաչ տնտեսության զարգացման առումով», - ասաց Ասկար Ջապարկուլովը։

Թեմատիկ նստաշրջանների շրջանակներում կոնֆերանսի ընթացքում քննարկվում էին նաև առևտրի և ներդրումների զարգացման, մասնավորապես՝ ներտարածաշրջանային ներդրումները խրախուսելու ներդրումային ռեժիմների միասնականացման միջոցով տնտեսական կայունության ապահովման, անկար և կայուն տրանսպորտային կապի զարգացման, կայուն ենթակառուցվածքի և կլիմայական նախագծերի ֆինանսավորման՝ չնայած տնտեսության առկա բարդություններին և պետական ու կորպորատիվ պարտքի աճին, թվային զարգացման՝ որպես կայուն վերականգնման գործոնի և մարդկանց միջև հաղորդակցությունը բարելավելու միջոցի հարցերը:

ԵՏՀ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել նաև Թաիլանդի Թագավորությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Իսետովի, Թաիլանդի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Եվգենի Տոմիխինի, ԷՍԿԱՏՕ Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի երկրների ենթատարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլայ Պոմոշչնիկովի, մակրոտնտեսական քաղաքականության և ֆինանսական զարգացման վարչության տնօրեն Համզա Ալի Մալիկի և ԷՍԿԱՏՕ-ի առևտրի, ներդրումների և նորարարությունների վարչության տնօրեն Ռուպա Չանդայի հետ: Աշխատանքային հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվել են համատեղ հետազոտությունների նախապատրաստման, երկրների հանձարարականների մշակման, համատեղ միջոցառումների անցկացման մասով համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման և ներառական ու կայուն զարգացման ապահովման փորձի փոխանակման մասին։

Տեղեկանք

Ասիաաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածաշրջանային տնտեսական համագործակցության և ինտեգրման հարցերով երրորդ նախարարական կոնֆերանսը ԷՍԿԱՏՕ-ի բարձր մակարդակի հիմնական միջոցառումներից է:

ԷՍԿԱՏՕ՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողով, որը ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: ԷՍԿԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Թաիլանդի Թագավորության Բանգկոկ քաղաքում: ԷՍԿԱՏՕ-ի կազմում ընդգրկված է 53 երկիր և 9 ասոցացված մասնակից: