Նորություններ

05.12.2022 (Обновлено: 13.12.2022 11:49)

ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան բանակցություններ են սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը համատեղ հայտարարություն են ստորագրել ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Փաստաթղթում, մասնավորապես, ամրագրված է բանակցությունների առաջին փուլը 2023 թվականի 1-ին եռամսյակում անցկացնելու պայմանավորվածությունը։

«Եվրասիական տնտեսական միությունը մեծ կարևորություն է տալիս Ինդոնեզիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, որը ԱՍԵԱՆ-ում և ընդհանուր առմամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, - նշել է Անդրեյ Սլեպնևը: - Անհրաժեշտ է օգտագործել այն ներուժը, որը մնաց չբացահայտված. ինչպես ցույց տվեց հետազոտությունը, առևտրի պայմանների ազատականացումը կարող է թույլ տալ ավելացնել առևտրաշրջանառությունը ևս 1,5 միլիարդ դոլարով»։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հեռանկարներ առկա են ինչպես գյուղմթերքների համար, որոնք ավանդաբար կազմում են Ինդոնեզիայից Միության ներմուծման մեծ մասը, այնպես էլ արդյունաբերական խմբի համար, որն ակտիվ առևտուր է իրականացնում երկու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, ըստ Անդրեյ Սլեպնևի, ապագա համաձայնագրի արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև աջակցել ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի գործարար համայնքների փոխգործակցությանը։ Դրան կնպաստի համաժողովների, առևտրային և ներդրումային տոնավաճառների, սեմինարների անցկացումը, փոխադարձ օգնությունը գործընկերներ գտնելու հարցում։

«Որպես այնպիսի հարթակներից մեկը, որտեղ մենք կարող էինք լրացուցիչ քննարկել համագործակցության խորացման հեռանկարները, առաջարկում ենք 2023 թվականի գարնանը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպել երկկողմ գործարար երկխոսություն»,- իր գործընկերոջը տեղեկացրել է ԵՏՀ առևտրի նախարարը, նշելով, որ ակնկալում է Ինդոնեզիայի աջակցությունը միջոցառմանը: 


Տեղեկանք

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48,4%-ով, ընդ որում, արտահանումն աճել է ավելի քան 2,5 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է մոտ 16%-ով։