Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան անցկացրել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան անցկացրել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը
22.03.2024
Մարտի 18-ից 20-ը Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման բանակցությունների չորրորդ փուլը։
«Ինդոնեզիական կողմի հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել փաստաթղթի նախագծի առանձին գլուխների համաձայնեցման շուրջ։ Կիսում ենք մեր գործընկերոջ հետ արդեն այս տարի բանակցությունների առարկայական ավարտին մոտենալու ձգտումը»,- նշել է ԵԱՏՄ-ից գլխավոր բանակցող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար Անտոն Ցեցինովսկին։
Տեղեկանք
Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսին։ Բանակցությունների առաջին, երկրորդ և երրորդ փուլերը տեղի են ունեցել համապատասխանաբար 2023 թվականի ապրիլին, հուլիսին և դեկտեմբերին։