ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան անցկացրել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը
15.12.2023

Դեկտեմբերի 13-ից 15-ը Դենպասար քաղաքում (Ինդոնեզիայի Հանրապետություն) կայացել է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։

«Արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել համաձայնագրի կարգավորիչ մասի համաձայնեցման հարցում. որոշ գլուխներ ամբողությամբ համաձայնեցվել են: Ինդոնեզիայի մեր գործընկերների հետ ելնում ենք որակյալ և օպերատիվ բանակցություններ վարելու հեռանկարից»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար, ԵԱՏՄ կողմից գլխավոր բանակցող Անտոն Ցեցինովսկին։

    

Տեղեկանք

Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսին։ Բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը կայացել են ընթացիկ տարվա ապրիլին և հուլիսին։

Ինդոնեզիայի հետ Միության պետությունների ապրանքաշրջանառությունը վերջին երկու տարվա ընթացքում կրկնապատկվել է։