ԵԱՏՄ-ն և Կուբան որոշել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիները
02.12.2025

ԵԱՏՄ երկրների և Կուբայի միջև առևտրատնտեսական շփումների ընդլայնման հեռանկարները քննարկվել են Հավանայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում, որն անցել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի և Կուբայի Հանրապետության նախարարների խորհրդի փոխնախագահ, արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարար Օսկար Պերես Օլիվա Ֆրագայի համանախագահությամբ:

Կողմերը քննարկել են արդյունաբերության, ագրոարդյունաբերական համալիրի, տրանսպորտի, զբոսաշրջության, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժաան միջոցների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները: Առանցքային շեշտը դրվել է գործարար շրջանակների միջև ուղիղ շփումների հաստատմանը և զարգացմանը։ Նշվել է ԵԱՏՄ պետությունների և Կուբայի բիզնեսի հետաքրքրությունը նրանց տարածքներում անցկացվող կոնգրեսացուցահանդեսային միջոցառումների նկատմամբ:

Դանիյար Իմանալիևը և Օսկար Պերես Օլիվա Ֆրագան ամփոփել են Հանձնաժողովի և Կուբայի կառավարության միջոցառումների պլանի իրագործման արդյունքները:

«Պլանը կատարվել է ամբողջ ծավալով, անցկացված ոլորտային սեմինարները թույլ են տվել կուբացի գործընկերներին մանրամասն ծանոթացնել ԵԱՏՄ կարգավորիչ պրակտիկային, ինչպես նաև ծանոթանալ լոգիստիկայի, կենսատեխնոլոգիաների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտի կուբայական նախաձեռնություններին, — ասել է ԵՏՀ նախարարը: — Ակտիվորեն աշխատանք է ընթանում նոր պլանի նախագծի վրա, որը իրականացնելու ենք մինչև 2030 թվականը, այժմ այն քննարկվում է ԵՏՀ-ում՝ Միության երկրների մասնակցությամբ»:

Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահն առաջարկել է նոր պլանի նախագծում նախատեսել այնպիսի միջոցառումներ, որոնք խթանելու են գործարար շրջանակների կոոպերացիան և նպաստելու են համատեղ նախագծերի գործնական իրագործման:

Քննարկվել են առևտրի աճի այնպիսի հեռանկարային առանցքային դրայվերներ, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաների ոլորտի կոոպերացիան և կղզում լոգիստիկ հանգույցի ստեղծումը: Այս նախագծերը կարող էին թույլ տալ ոչ միայն ավելացնել փոխադարձ առևտրի ծավալը, այլև պարզեցնել ԵԱՏՄ երկրների ընկերությունների մուտքը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հեռանկարային շուկաներ:

Ըստ Դանիյար Իմանալիևի՝ համալիր աշխատանք է կատարվում Միությանը կից դիտորդ պետության ինստիտուտի զարգացման ուղղությամբ: «Սա ԵԱՏՄ-ի՝ որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռի գործունեության ապահովման խնդրի լուծման ուղիներից մեկն է, — հայտնել է նա: — 2026 թվականին նախատեսվում է որոշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության ոլորտները միավորման առևտրատնտեսական ներուժի որակյալ իրագործման համար»: