«ԵՏՀ-ն զարգացնում է երկխոսությունը Աֆրիկայի առաջատար տարածաշրջանային միավորումների հետ և ՀԱԶՀ-ն համարում է հեռանկարային գործընկեր տնտեսական ինտեգրման ոլորտի փորձի փոխանակման համար։ Մեր նպատակն է ընդլայնել առևտրատնեսական կապերը ԵԱՏՄ և Հարավային Աֆրիկայի երկրների միջև», - հայտարարել է Դանիյար Իմանալիևը։
Էլիաս Մպեդի Մագոսին ներկայացրել է ՀԱԶՀ զարգացման գերակայությունները և ոլորտներ նշել ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցության համար։ Դրանց թվում են ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի զարգացումը, ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, պարենային անվտանգության ապահովումը, ինչպես նաև համագործակցությունը ԱԱՀ ոլորտում և տրանսպորտային միջանցքների ստեղծումը։ԵՏՀ նախարարը գործընկերներին ներկայացրել է ԵԱՏՄ միջազգային գործունեության գերակայությունները։ «ՀԱԶՀ-ի համար կարող է գործնական հետաքրքրություն ներկայացնել առևտրի պարզեցման, մաքսային ընթացակարգերի թվայնացման, ապրանքների ծագման կանոնների կիրառման և ոչ սակագնային խոչընդոտների վերացման մեր փորձը։ Մենք նաև պատրաստ ենք ներկայացնել տեխնիկական կարգավորման, արդյունաբերական կոոպերացիայի աջակցության և բիզնես ընկերակցությունների հետ աշխատանքի մեր մշակումները, - նշել է ԵՏՀ նախարարը։ - ԵՏՀ-ն, իր կողմից, հետաքրքրված է անդամ պետությունների միջև շփումների զարգացման ՀԱԶՀ-ի փորձի ուսումնասիրմամբ»։
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և մշակել գործարար և փորձագիտական համայնքի մասնակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման հարցը։ Գլխավոր նպատակը ԵԱՏՄ և ՀԱԶՀ շուկաներում աշխատանքի հնարավորությունների մասին բիզնեսի իրազեկվածության բարձրացումն է։
ՀԱԶՀ գործադիր քարտուղարն առաջարկել է օգտագործել «ՀԱԶՀ ինդուստրացման շաբաթը» որպես ԵԱՏմ և Աֆրիկայի բիզնեսի երկխոսության առանցքային հարթակ։ Դա բիզնես համաժողով է, որը տարեկան կտրվածքով անցկացվում է հուլիս-օգոստոս ամիսներին ՀԱԶՀ-ում նախագահող երկրում։
Դանիյար Իմանալիևն իր հերթին գործընկերներին հրավիրել է մասնակցելու 2027 թվականի մայիսին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի
ՀԱԶՀ-ն Աֆրիկայի 16 պետությունների միավորում է, որի կենտրոնակայանը գտնվում է Գաբորոնում (Բոտսվանա)։