ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն փոխանակել են ԱԱՀ զարգացման փորձը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը սեպտեմբերի 18-ին Դուշանբեում (Տաջիկստանի Հանրապետություն) կայացած ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միությունում ագրարային ոլորտի զարգացման և սեփական սննդամթերքով ապահովվածության բարձր մակարդակի մասին:Առանցքային թեմաներն էին ագրոարդյունաբերական համալիրի և պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով միջպետական փոխհարաբերությունները, քննարկվել են համապատասխան փաստաթղթերի նախագծեր:
«Հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության երկրների սերտ առևտրատնտեսական կապերը՝ համոզված եմ, որ ագրոարդյունաբերական ոլորտում հետագա համագործակցությունը թույլ կտա իրականացնել ինտեգրացիոն միավորումների՝ ոլորտի արտադրողականության բարձրացման, գյուղմթերքի փոխադարձ մատակարարումների ավելացման և եվրասիական տարածքում պարենային անվտանգության ամրապնդման առկա ներուժը», — նշել է Նաիրա Կարապետյանը:
Նիստի արդյունքների հիման վրա որոշվել են գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգերի կայուն զարգացման ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները միջնաժամկետ հեռանկարում:
ԱՊՀ ԱԱՀ հարցերով միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են ԱՊՀ երկրների գյուղատնտեսության նախարարներ, Միավորված ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչը, փորձագետներ: