Նորություններ

12.05.2022 (Обновлено: 23.05.2022 12:14)

ԵԱՏՄ-ն երեք տարով կզրոյացնի տուրքը յուղի արտադրության համար ընկույզների նկատմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում շիի, շորեայի ընկույզների և մի շարք այլ տեսակների ընկույզների, սերմերի և կորիզների առանձնացման և դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի 5-ից մինչև 0% երեք տարի ժամկետով իջեցման մասին։

Դիտարկվող ապրանքները հիմնականում օգտագործվում են էկզոտիկ յուղերի ստեարինների արտադրության համար, որոնք, իրենց հերթին, հանդիսանում են բաղադրիչներ՝ կակաոյի յուղի փոխարինիչների, մարգարինի որոշ տեսակների և կոսմետիկական միջոցների արտադրության ժամանակ։

«Հավանություն ստացած միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության տարածքում ընկույզների և սերմերի վերամշակման ամբողջական ցիկլի՝ ներմուծումը փոխարինող նախագծերի իրացմանը, որոնք կկարողանան անհրաժեշտ հումքով ապահովել ԵԱՏՄ յուղաճարպային և հրուշակեղենային ձեռնարկությունները ընդունելի գնով», – նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Անհրաժեշտ փոփոխություններ են կատարվելու նաև Հանձնաժողովի մյուս ակտերում։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին