Հուլիսի 6-ից 8-ը Ժնևում՝ ՄԱԿ Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) հարթակում անցկացվող Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 9-րդ նստաշրջանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքի փորձը։
ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչն իր ելույթում բարձրաձայնել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների 2022-2025 թվականների ծրագրի իրականացման արդյունքները։ Կատարված աշխատանքների առանցքային ձեռքբերումն է Միության երկրների 156 միլիոն բնակիչ ընդգրկող մասշտաբային տեղեկատվական արշավն էր։ Այն թույլ տվեց ոչ միայն բարձրացնել բնակչության իրավական գրագիտությունը, այլև գրանցել սպառողների բավարարվածության զգալի աճ։
Ծրագրի իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել թվային ոլորտին։ Ծրագիրը ԵԱՏՄ երկրներին թույլ տվեց օպերատիվորեն արձագանքել էլեկտրոնային առևտրի ռիսկերին՝ փորձ փոխանակելով և հարմարեցնելով իրենց օրենսդրությունը ժամանակակից իրողություններին, թե՛ սովորական խանութում, թե՛ համացանցում գնում կատարելիս ապահովելով սպառողների իրավունքների պաշտպանության հավասարապես բարձր մակարդակը։«Մենք ամրապնդում ենք վստահության հիմքը՝ քաղաքացիներին տեղեկացնելով իրենց իրավունքների մասին։ Ըստ մեր հետազոտությունների՝ ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների սպառողների բավարարվածության մակարդակն աճել է մինչև 60%։ Սա ուղղակի ցուցանիշ է, որ մեր աշխատանքն իրապես օգուտ է բերում», — ընդգծել է Վլադիմիր Սինկևիչը։
Վլադիմիր Սինկևիչը նշել է, որ ընթացիկ տարում ԵԱՏՄ պետություններն ընդունել են նոր՝ մինչև 2030 թվականը ծրագիրը։ Դրա հիմնական վեկտորն է փոխգործակցության խորացումը և սպառողների իրավունքների և բարեխիղճ բիզնեսի շահերի պաշտպանության համար նորագույն թվային գործիքների կիրառումը։
ԵՏՀ ներկայացուցիչը նաև նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԱԶԽ միջև հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Փոխգործակցությունը կառուցվելու է ՄԱԿ-ի ղեկավար սկզբունքների հիման վրա, ինչը թույլ կտա աշխարհի լավագույն փորձն ինտեգրել եվրասիական տարածքում սպառողների իրավունքների պաշտպանության պրակտիկայում։
Ղեկավար սկզբունքները ձևակերպված են «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2015 թ. դեկտեմբերի 22-ի N 70/186 բանաձևում (Բանաձև) և պետությունների՝ քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության և քաղաքականության ձևավորման գործունեության հիմնարար հիմքն են։
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության և քաղաքականության փորձագետների միջկառավարական խումբը կատարում է Ղեկավար սկզբունքների իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմի գործառույթները և, Բանաձևին համապատասխան, ՄԱԱԶԽ հարթակում ամեն տարի նստաշրջաններ է անցկացնեմ։