ԵԱՏՄ-ն կսկսի ներդաշնակեցնել խոշորաչափ փոխադրամիջոցների երթևեկության և վտանգավոր բեռների փոխադրման հատուկ թույլտվությունների տրամադրումը

Դեկտեմբերի 23-ին ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ընդգրկված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ընթացքում ծանրաքաշ և խոշորաչափ փոխադրամիջոցների երթևեկության և վտանգավոր բեռների փոխադրման հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման առանձին ընթացակարգերի ներդաշնակեցման միջոցառումների ծրագրերին:

Նախատեսվում է, որ միջոցառումները տեղի կունենան երեք հիմնական ուղղություններով: Դրանք են՝ հատուկ թույլտվության տրամադրման և վավերականության առավելագույն ժամկետի որոշումը. դիմումի ձևի և դրանում նշվող տեղեկությունների համաձայնեցումը, ինչպես նաև դրանց նվազագույնի հասցնելու պահանջների մերձեցումը. հատուկ թույլտվության ձևակերպման դիմում ներկայացնելու և դիմողի գտնվելու վայրում էլեկտրոնային ձևով այն ստանալու ընթացակարգի ավտոմատացումը:

Այս միջոցառումների իրականացումը թույլ կտա դյուրացնել հատուկ թույլտվությունների ձևակերպման և փոխադրողների կողմից ստացման գործընթացը, ինչպես նաև վերացնել ԵԱՏՄ ներքին շուկայում գործող խոչընդոտների գրանցամատյանումը («Սպիտակ գրքում») ներառված սահմանափակումը։