Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵԱՏՄ-ն հակագնագցման միջոցներ կկիրառի ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի նկատմամբ
ԵԱՏՄ-ն հակագնագցման միջոցներ կկիրառի ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի նկատմամբ
14.10.2025
Կատարելով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշումներ է ընդունել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ալյումինե փայլաթիթեղի ւ տիտանի երկօքսիդի նկատմամբ հինգ տարի ժամկետով հակագնագցման տուրքեր կիրառելու մասին: Դրույքաչափերը սահմանվել են, համապատասխանաբար, 17.16-20.24% և 14.27-16.25% չափով:
Ընդ որում, փայլաթիթեղի մասով հավանություն են ստացել Xiamen Xiashun Aluminium Foil Co., Ltd. արտադրողի կողմից ստանձնած գնային պարտավորությունները, որոնց կատարման դեպքում հակագնագցման տուրքը համապատասխան ապրանքների համար չի վճարվելու: Տիտանի երկօքսիդի մասով հավանություն են ստացել LB խմբի ընկերությունների (այն է՝ LB Group Co., Ltd., Henan Billions Advanced Material Co., Ltd., LB Lufeng Titanium Industry Co., Ltd., LB Sichuan Titanium Industry Co., Ltd. LB Xiangyang Titanium Industry Co., Ltd.), ինչպես նաև Shandong Dawn Titanium Industry Co., Ltd ընկերության գնային պարտավորությունները:
Միաժամանակ սահմանվել են ներմուծման տարեկան ծավալներ, որոնց շրջանակներում հակագնագցման տուրքեր չեն գանձվելու: «Փայլաթիթեղի դեպքում նշված ծավալները Բելառուսի Հանրապետության համար պետք է կազմեն 385 տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ 500 տոննա 2025 թվականին, 1000 տոննա 2026 թվականին, 1300 տոննա 2027 թվականին, 1500 տոննա 2028 թվականին, 1650 տոննա 2029 թվականին, 1650 տոննա 2030 թվականին, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 325 տոննա: Տիտանի երկօքսիդի դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության համար 250 տոննայի մասին է, Բելառուսի Հանրապետության համար՝ 4500 տոննայի, Ղազախստանի Հանրապետության համար՝ 5000 տոննայի և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 300 տոննայի մասին է», — հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:Անդամ պետությունների համար սահմանված տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) տվյալ ապրանքների ներմուծումն առանց հակագնագցման տուրքերի վճարման իրականացվելու է դրանց նպատակային նշանակության հաստատման առկայության դեպքում:
Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։