Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել տիտանի թափոնների և ջարդոնի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8108 30 000 0 ծածկագիր) համար 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներմուծման զրոյական մաքսատուրք սահմանելու մասին:
Դիտարկվող ապրանքներն օգտագործվում է որպես երկրորդային հումք տիտանի արտադրանքի արտադրության մեջ, որը նախատեսված է հիմնականում օդատիեզերական ոլորտի համար: Որպես կիրառման այլ ոլորտներ կարելի է առանձնացնել նաև էներգետիկան, նավաշինությունը և բժշկությունը:
«Եվրասիական տնտեսական միության մետաղագործական ձեռնարկությունների կողմից տիտանի թափոնների և ջարդոնի օգտագործումը զգալիորեն էժանացնում և արագացնում է տիտանի կիսաֆաբրիկատների արտադրության գործընթացը, ինչպես նաև թույլ է տալիս ավելացնել պատրաստի արտադրատեսակների արտադրությունը, - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: - Միևնույն ժամանակ, մեր երկրների ընկերություններն օգտագործում են ինչպես սեփական արտադրության թափոններ, այնպես էլ երրորդ երկրներից ներմուծվող հումք»։
Տիտանի թափոնների և ջարդոնի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 5%-ը։ 2015-2016 թթ. դիտարկվող ապրանքի նկատմամբ կիրառվում էր և 2021 թվականից մինչև 2024 թվականի մարտի 31-ը կկիրառվի զրոյական դրույքաչափ: