ԵԱՏՄ-ն երկարաձգում է էլեկտրամոբիլների ներկրման սակագնային արտոնությունը մինչև 2025 թվականի վերջ
24.11.2023

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարաձգել է Եվրասիական տնտեսական միության երկրներ սահմանափակ քանակությամբ ներմուծվող էլեկտրամոբիլները մաքսատուրքից ազատելու ձևով սակագնային արտոնությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մաքսատուրքերի վճարումից ազատումը տրամադրվում է միայն այն քաղաքացիներին, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիություն և (կամ) մշտական բնակության վայր ունեցող անձանց էլեկտրամոբիլների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների փոխանցում չի թույլատրվում։

«Ինչպես ակնկալվում է, էլեկտրամոբիլների, դրանց արտադրության և լիցքավորման կայանների ցանցի զարգացման պահանջարկի խթանմանն ուղղված այլ միջոցների հետ միասին սակագնային արտոնության կիրառման ժամկետների երկարաձգումը նպաստելու է նման տրանսպորտային միջոցների ավելի լայն տարածմանը», – նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

 


Տեղեկանք

Էլեկտրամոբիլների նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 15%։ ԵՏՀ Խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի № 29 որոշմանը համապատասխան, 2020 թվականի մայիսի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կիրառվել է 0% չափով մաքսատուրք։ Իսկ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի № 130 որոշման 7.1.38 կետին համապատասխան մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սակագնային արտոնություն է տրամադրվել ԵԱՏՄ երկրներ սահմանափակ քանակությամբ ներմուծվող էլեկտրամոբիլների համար մաքսատուրքի վճարումից ազատման տեսքով: