Նորություններ

05.09.2024

ԵԱՏՄ – ՇՀԿ – ԲՐԻԿՍ. ԱՏՀ հարթակում քննարկվել են կոոպերացիոն կապերի զարգացման հեռանկարները

Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի և ՇՀԿ և ԲՐԻԿՍ պետությունների հետ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն կապերի զարգացման հեռանկարների մասին։

Ելույթ ունենալով ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի կողմից կազմակերպված «Կոոպերացիա Մեծ Եվրասիայում. ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ արտադրական շղթաների զարգացման փորձը» նստաշրջանին՝ Գոհար Բարսեղյանը մասնակիցներին հիշեցրել է, որ այս տարի լրացել է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 10 տարին։ Նախարարը նշել է, որ այս ընթացքում Միությունը ցուցադրել է իր արդյունավետությունը և աշխարհաքաղաքական նոր պայմաններում շարունակում է դինամիկ զարգանալ։

«Չորս ազատությունների սկզբունքը՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, որը դրված է եվրասիական ինտեգրման հիմքում, ապացուցել է իր արդյունավետությունը առևտրային և վարչական խոչընդոտների վերացման շնորհիվ», — նշել է Գոհար Բարսեղյանը՝ ԵԱՏՄ համար գերակա խնդիրներից ընդգծելով ընդհանուր կոոպերավիոն համագործակցության ձևավորման և արտադրական գործունեության ապահովման խնդիրները։

«Մենք ստացել ենք կոոպերացիոն նախագծերի իրականացան սուբսիդավորման հնարավորություն։ Այս ուղղությունը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա մեր երկրների տնտեսության իրական հատվածի զարգացման վրա, — ընդգծել է ԵՏՀ նախարարը։ — Սա կարևորագույն գործիք է, որը մեզ կօգնի ամրապնդել կոոպերացիոն համագործակցությունը և գործընկերներ ներգրավել երրորդ երկրներից և ինտեգրացիոն միավորումներից»:

Նրա խոսքով՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ են ԵԱՏՄ-ն միջազգային ասպարեզում որպես տնտեսական ձգողականության բևեռ դիրքավորելը և համաշխարհային տնտեսական ճարտարապետության գլոբալ փոփոխությունների պայմաններում տարածաշրջանային տնտեսական համագործակցության այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ համակարգային երկխոսության կառուցմանը հատուկ ուշադրություն դարձնելը, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը, ԱՍԵԱՆ-ը:

«2023 թվականին ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 63 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 26%-ով», — հայտնել է Գոհար Բարսեղյանը։ — Կարևոր իրադարձություն էր ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիաձևաչափ պայմանագիր ստորագրելը։ Իսկ այս տարվա օգոստոսին Հանձնաժողովի մասնակցությամբ կայացել է ԲՐԻԿՍ արդյունաբերության նախարարների հանդիպումը։ Մենք հանդես ենք եկել ԵԱՏՄ+ԲՐԻԿՍ ձևաչափը որպես իրական հատվածի զարգացման արդիական հարցերի շուրջ երկխոսության մշտական հարթակ օգտագործելու նախաձեռնությամբ։

Գոհար Բարսեղյանը մասնակցել է նաև «Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար երկխոսություն» նստաշրջանին, որտեղ խոսել է ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև համագործակցության զարգացման մասին։

«2023 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին առևտրի ծավալը ԱՍԵԱՆ անդամ երկրների հետ գերազանցել է 27 մլրդ դոլարը և ունի աճի զգալի ներուժ, ազատ առևտրի գոտու մասին առաջին համաձայնագիրն է ստորագրվել Ընկերակցության անդամ Վիետնամի հետ, բանակցություններ են ընթանում Ինդոնեզիայի հետ։ Մենք տարբեր ձևաչափերով հարաբերություններ ենք հաստատել Կամբոջայի, Ինդոնեզիայի, Մյանմարի, Թաիլանդի և Սինգապուրի կառավարությունների հետ, խոշոր համատեղ միջոցառումներ ենք կազմակերպում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ կանոնավոր գործարար երկխոսությունը։ Փոխըմբռնման հուշագիր է կնքվել տնտեսական համագործակցության ոլորտում և ստորագրվել է ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև 2021-2025 թվականների համագործակցության պլանը», — տեղեկացրել է նախարարն այս ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի մասին։

Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Գոհար Բարսեղյանը հանդիպել է նաև Եվրոպական բիզնեսի ընկերակցության գլխավոր տնօրեն Տաձիո Շիլլինգի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տնտեսության արդյունաբերական և ագրոարդյունաբերական հատվածների զարգացման արդիական հարցեր։

ԵՏՀ նախարարը մասնակցել է նաև Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստին։

«Կոոպերացիա Մեծ Եվրասիայում. ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ արտադրական շղթաների զարգացման փորձը» նստաշրջանի ընթացքում նաև ելույթ են ունեցել՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի Անկախ Պետությունների Համագործակցության գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ շփումների հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, Մյանմարի Հանրապետության արդյունաբերության նախարար Չարլի Տանը, Ռուսաստանի Դաշնության պետակա քարտուղար, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ռոման Չեկուշովը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։


Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը ներկայացնում է օտարերկրյա ներդրողներին Ռուսաստանում և միավորում է ավելի քան 500 ընկերություն։