ԵԱՏՄ-ն ամրապնդում է տրանսպորտային կապվածությունը

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները 2026 թվականի հոկտեմբերի 2-ին Մինսկ քաղաքում կայացած Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացրել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին զեկույցը:


Տարեկան կտրվածքով զեկույցի նախապատրաստումը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի  իրականացման «ճանապարհային քարտեզով»։

«Տրանսպորտը կայուն ապահովում է մեր երկրների տնտեսությունների՝ տրանսպորտային ծառայությունների պահանջարկը, 2025 թվականին բոլոր տեսակի տրանսպորտով բեռնաշրջանառությունը դրական դինամիկա է գրանցել և կազմել ավելի քան 6 տրլն տ-կմ», - նշել է էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Միության անդամ պետություններն ակտիվորեն իրականացնում են ծավալուն ենթակառուցվածքային նախագծեր։ Այս ջանքերի համակարգման համար իրականացվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի միջոցառումները՝

- ձևավորվել են զարգացման նպատակային ցուցիչներ (ցուցանիշներ).

- մշակվել են նվազագույն պահանջներ.

- նախապատրաստվել են եվրասիական միջանցքների անձնագրեր։

Կարևոր ձեռքբերում էր այս տարվա մայիսի 17-ին ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանքներում ընդգրկված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող փոխադրամիջոցների թույլատրելի զանգվածների, առանցքային բեռնվածքների և եզրաչափքերի մասին համաձայնագիրը, ինչն ապահովել է ավելի քան 14 հազ. կմ ավտոմոբիլային ճանապարհների տեխնոլոգիական միասնությունը։

Հանձնաժողովը՝ կողմերի հետ համատեղ, նաև ակտիվորեն աշխատում է տրանսպորտի ոլորտում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ։

Այսպիսով, ծավալուն նախագծերի իրականացումը և առանցքային գործընկերների հետ միջազգային համագործակցության ընդլայնումը հիմք են դնում եվրասիական տրանսպորտային միջանցքները Եվրասիայի կայուն տնտեսական աճի առանցքային տարրի վերածելու համար։