Նորություններ

17.03.2022 (Обновлено: 30.03.2022 17:28)

ԵԱՏՄ-ը պարզեցնելու է ապրանքների ծագումը հաստատելու ընթացակարգը զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ապրանքների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է կայացրել զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ներմուծվող ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման ընթացակարգի պարզեցման մասին։ Ժամանակավոր հիմունքներով ապահովվելու է սակագնային առանձնաշնորհումներ ստանալու համար՝ ապրանքների ծագման մասին սերտիֆիկատների պատճենների օգտագործման հնարավորությունը։

Բացի այդ, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը չի կիրառվի ապրանքների անմիջական գնման պայմանը, որը կայանում է ԵԱՏՄ երկրի տնտեսավարող սուբյեկտի և զարգացող և առավել թույլ զարգացած երկրի տնտեսավարող սուբյեկտի միջև ուղղակի պայմանագիր կնքելու պարտադիր պահանջի մեջ։

«Արտաքին ճնշման ընթացիկ իրավիճակում անհրաժեշտ է նվազեցնել բիզնեսի նկատմամբ ցանկացած վարչական բեռնվածքները։ Այսօրվա որոշման ընդունումը թույլ կտա հարթել այն բարդությունները, որոնց առերեսվել են տնտեսական օպերատորները արտաքին տնտեսական գործունեությունը վարելիս», - պարզաբանել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից արտոնյալ ներմուծման զգալի մասը կազմում են պարենային ապրանքները, ինչը ժամանակակից պայմաններում բացառապես կարևոր է Միության շուկայի հագեցման համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: