Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալում հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանի թարմացված տարբերակը:
Ներկայումս գրանցամատյանում գրանցված է 280 միջոց, որոնք կարող են խոչընդոտ ներկայացնել ԵԱՏՄ արտաքին առևտրի համար:
Վերջերս Մոնղոլիայի հետ ոլորտային համագործակցության զարգացման և փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերման հարցերով անցկացված սեմինարի շրջանակներում արձանագրվել է նոր առևտրային խոչընդոտ: Սահմանափակումը վերաբերում է Մոնղոլիայի կողմից ռազմավարական պարենամթերքի (ցորենի ալյուր, ցորենի սերմ, խմելու ջուր, կաթ և անասունի միս) ներմուծման թույլտվությունների տրամադրման հետ կապված կարգի կիրառմանը:
Ընդ որում, Ուզբեկստանը մասամբ վերացրել է ակցիզներին վերաբերող վարչական միջոցը: Ներմուծվող սպիտակ շաքարի համար սահմանված ակցիզային հարկը վերացվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: Նշենք, որ Հանձնաժողովը կանոնավոր երկխոսություն է վարում Ուզբեկստանի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում սահմանափակող միջոցների վերացման վերաբերյալ:
Հանձնաժողովը շարունակում է աշխատանքը երրորդ երկրների հետ առևտրում սահմանափակող միջոցների հայտնաբերման և վերացման ուղղությամբ: Սահմանափակող միջոցի մասին հնարավոր է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պորտալում առկա հատուկ ձևի միջոցով