Նորություններ

14.02.2023 (Обновлено: 15.02.2023 14:11)

ԵՏՀ-ն սպառողների և բիզնեսի միջև փոխադարձ հարգանքի և վստահության տարածություն է ձևավորում

Գրագետ սպառող՝ պատասխանատու բիզնես: Այս կարգախոսով Եվրասիական տնտեսական միության երկրներն այս տարի համատեղ աշխատանք կկատարեն սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Համապատասխան հանձնարարականն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի փետրվարի 14-ի նիստում։

Հանձնաժողովի կողմից կատարվող հետազոտությունները ցույց են տալիս, որ ապառողական պահանջարկի վրա բացասական ազդեցություն գործող և տնտեսական զարգացումը խաթարող առանցքային խնդիր են մնում վաճառողների անբարեխիղճ գործողությունները, խարդախ սխեմաները և խաբեությունը սպառողների նկատմամբ: 

Ընթացիկ տարում Միությունում առաջնահերթ դարձած թեման կոչված է ուշադրություն հրավիրելու սպառողների և բիզնեսի միջև փոխադարձ հարգանքի և վստահության տարածության ձևավորման անհրաժեշտությանը: Նման աշխատանքի հիմքը դրված է Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրով

Առաջադրված նպատակին հասնելու համար ԵԱՏՄ երկրները ծրագրել են սպառողների պաշտպանության խնդիրների վերաբերյալ լայնածավալ տեղեկատվական և բացատրական միջոցառումներ բնակչության և բիզնեսի համար։ Սա թույլ կտա ընդլայնել Միության սպառողական շուկայի մասնակիցների միջև բարեխիղճ փոխհարաբերությունների աջակցության և զարգացման գործող և ներդնել նոր մեխանիզմներ:

Տեղեկանք

 Սպառողների պաշտպանության ոլորտում Միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրն ընդունվել է ԵՄԿԽ 2022 թվականի հունիսի 21-ի N 12 կարգադրությամբ։ Փաստաթուղթը նախատեսում է տարեկան աշխատանք Միության բնակչությանը սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ իրազեկելու և կրթելու ուղղությամբ։ Նման աշխատանքի թեման որոշվում է ամեն տարի՝ սկսած 2023 թվականից և ամրագրվում Հանձնաժողովի հանձնարարականով։ 

Տարվա թեման՝ «Գրագետ սպառող՝ պատասխանատու բիզնես», առաջարկել է Միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական կոմիտեն, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ: