Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ապրիլի 7-ին հավանություն է տվել ԵԱՏՄ-ում եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ընդգրկված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս ծանրաքաշ և (կամ) խոշորածավալ փոխադրամիջոցների երթևեկության համար հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման առանձին ընթացակարգերի ներդաշնակեցման ընդհանուր մոտեցումներին:
Փաստաթուղթը բոլոր անդամ պետությունների համար սահմանում է հատուկ թույլտվությունների տրամադրման և գործողության ժամկետների, դիմումի ձևի և դրանում նշված տեղեկությունների, ինչպես նաև յուրաքանչյուր պետությունում թույլտվությունների տրամադրման միասնական մարմնի որոշման ընդհանուր հանձնարարականներ:
Այսպես, ԵԱՏՄ անդամ պետություններին խորհուրդ է տրվել սահմանել՝
ա) հատուկ թույլտվության տրամադրման ժամկետը՝
այն դեպքում, եթե երթուղու համաձայնեցում չի պահանջվում՝ հատուկ թույլտվության տրամադրման դիմումի գրանցման պահից և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հատուկ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր իրադարձությունների տեղի ունենալուց հետո աշխատանքային ժամանակի 24 ժամվա ընթացքում.
այն դեպքում, եթե պահանջվում է երթուղու համաձայնեցում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հատուկ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր իրադարձությունների տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.
արտակարգ իրավիճակի դեպքում՝ դիմումը գրանցելու պահից հետո 3 ժամվա ընթացքում.
բ) հատուկ թույլտվության գործողության ժամկետը՝ առավելագույնը 135 օրացուցային տարի.
գ) դիմումը նախապես ներկայացնելու ժամկետը (մինչև միջազգային ավտոմոբիլային փոխադրում սկսելու նախատեսվող ամսաթիվը)՝ ոչ շուտ, քան միջազգային ավտոմոբիլային փոխադրումը սկսելու ամսաթվից 45 օրացուցային օր առաջ:
«Հանձնարարականների իրականացումը թույլ կտա պարզեցնել հատուկ թույլտվությունների ձևակերպման և ստացման գործընթացը, նվազեցնել ծախսերը տրանսպորտալոգիստիկ և վերահսկիչ և հսկիչ ընթացակարգերն իրականացնելիս, ինչպես նաև վերացնել ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների գրանցամատյանում ընդգրկված սահմանափակումը», - նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: