«Տեխնիկական կարգավորումն այն տեսքով, որով այն ձևավորվել է Միությունում, նմանները չունի միջազգային պրակտիկայում», — ընդգծել է Եվգենի Բերեժնիխը:
Նա, մասնավորապես, խոսել է «Թվային տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ շրջանակներում» նախագծի իրականացման, Հանձնաժողովի կողմից Միության երկրների հետ համատեղ տեխկանոնակարգերի և ստանդարտների մշակման, արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի արդիականացման ժամանակակից մակարդակ դուրս գալու մասին:
Բացի այդ, Եվգենի Բերեժնիխը մանրամասն անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կարգավորման միասկանան համակարգի հետագա կատարելագործման հեռանկարներին:
«Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզը ներառում է մի ամբողջ համալիր աշխատանքներ, որոնց արդյունքը պետք է դառնա ինչպես տեխնիկական կարգավորման միասնական համակարգի գործունեությունն ապահովող ներքին գործընթացների կատարելագործումը, այնպես էլ նոր մակարդակին համակարգի անցման պայմանների ստեղծումը՝ հաշվի առնելով թվայնացման և ավտոմատացման միտումները», — նշել է վարչության ղեկավարի տեղակալը:
Եվգենի Բերեժնիխը նշել է արտադրանքին ներկայացվող պահանջների սահմանման գործում բիզնեսի և արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը: Սա նաև անհրաժեշտ է ձեռնարկատերերի շահերի և անվտանգ ու որակյալ արտադրանքի նկատմամբ սպառողների իրավունքների պաշտպանության միջևհավասարակշռություն գտնելու համար:
ԵՏՀ վարչության ներկայացուցիչները նաև պարզաբանել են տեխնիկական կարգավորման ոլորտի միութենական իրավունքի մի շարք դրույթներ, հայտնել տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի որոշ փոփոխությունների նախագծերի մշակման և ընդունման հիմնական փուլերի մասին: Խոսքը, օրինակ, քիմիական արտադրանքի անվտանգության հարցերի մասին էր: Առանձին քննարկվել է երրորդ երկրներից ծագող էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության հաստատման թեման:
Խորհրդաժողովին մասնակցել են ԵԲԸ-ի գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը, Հավատարմագրման դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Վոլվաչը, ԵԲԸ-ի արտադրանքի համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Սոլդատովը, Ռուսաստանի ստանդարտացման ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Իվանովը, փորձագիտական համայնքի, բիզնեսի և ոլորտային ընկերակացությունների ներկայացուցիչներ:
Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) միավորում է Ռուսաստանում աշխատող ավելի քան 380 եվրոպական ընկերությունների: ԵԲԸ տեխնիկական կարգավորման և համապատասխանության գնահատման խորհրդաժողովը ամենամյա միջոցառում է, որում տեխնիկական կարգավորման և ստանդարտացման ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչները քննարկում են այս ոլորտի արդիական հարցեր: