Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ն և Հայաստանը քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների գործակցության ընդլայնման հարցերը
ԵՏՀ-ն և Հայաստանը քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների գործակցության ընդլայնման հարցերը
ԵԱՏՄ երկրների տնտեսությունների փոխգործակցության ընդլայնման, էլեկտրոնային առևտրի կարգավորման հարցերը և ֆինանսական քաղաքականության ոլորտում հիմնական խնդիրները քննարկել են ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը և ԵՏՀ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Հանձնաժողովի ներկայացուցիչների Հայաստան կատարած այցի շրջանակներում նաև հանդիպում է կայացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ, որտեղ քննարկվել են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման առանցքային հայեցակետերը։
«Այսօր, աննախադեպ թվայնացման և տեղեկատվայնացման պայմաններում, Հանձնաժողովի դերը շատ կարևոր է ազգային կառավարությունների գործողությունների համաժամացման և նոր, ժամանակակից պահանջներին և իրողություններին համապատասխանող այնպիսի մոտեցումների մշակման տեսակետից, որոնք ուղղված կլինեն չորս «ազատությունների» սկզբունքի իրացման ապահովման համար անբաժան ենթակառուցվածքը հանդիսացող՝ ինտեգրված տեղեկատվական համակարգի առաջընթացող զարգացմանը, - նշել է Վարոս Սիմոնյանը։Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հարթակում շոշափվել են Միության ներքին շուկայի գործունեության առավել կարևոր հարցերը՝ նշվել է ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտները՝ արգելքների, բացառումների և սահմանափակումների բաժանման և արգելքները վերացված ճանաչման մեթոդաբանության կատարելագործմանն ուղղված աշխատանքի արդիական լինելը։
Այցի ընթացքում նաև աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են 2021-2022 թվականներին ԵԱՏՄ ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների պլանով (ճանապարհային քարտեզով) նախատեսված՝ Միության շրջանակներում մշակութային արժեքների և ուժեղ ներազդող նյութերի տեղափոխման կանոնների ներդաշնակեցմանն ուղղված առաջիկա քայլերը, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին բացառումների և սահմանափակումների վերացման ճանապարհային քարտեզի և «Աշխատանք առանց սահմանների» թվային նախագծի իրացման հետագա քայլերը։