ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը սահմանել են մինչև 2030 թվականը համագործակցության պլանները
26.09.2025
Սեպտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում (Մալայզիա) Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների էկոնոմիկայի նախարարները խորհրդակցությունների ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև երկխոսության զարգացման առանցքային ուղղությունները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է Ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը։

Միջոցառման ընթացքում հաստատվել է ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի համագործակցության նոր՝ 2026-2030 թվականների ծրագիրը, որը հիմք է դնում ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի հետագա իրագործման համար:

«Նոր Ծրագրի դրույթները համահունչ են ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի առանցքային ռազմավարական փաստաթղթերի՝ «Եվրասիական տնտեսական ուղի» 2030/2045 հռչակագրի և ԱՍԵԱՆ 2045 տեսլականի հիմնական ուղղություններին, հաշվի են առնում Մինչև 2025 թվականը ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի մինչև համագործակցության գործող ծրագրի իրագործման փորձը», — ասել է ԵՏՀ ներկայացուցիչն էկոնոմիկայի նախարարների առջև իր ելույթում:

Միքայել Բելլույանը նշել է, որ նոր Ծրագիրն ուղղված է ոչ միայն ավանդական ձևաչափերի շրջանակներում, այլև Համագործակցության առաջին ծրագրում չնշված նոր ոլորտներում համագործակցության առաջընթաց զարգացմանը: Դրանց թվում են ԵԱՏՄ երկրներում ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող կոնգրեսացուցահանդեսային միջոցառումները, ինչպես նաև միջազգային հարթակներում անցկացվող միջոցառումները, որոնց համատեղ կարող են մասնակցել ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը:

Մասնավորապես, միջոցառումներ են նախատեսված այնպիսի նոր ուղղություններով, ինչպիսիք են մրցակցությունը, ֆինանսական շուկաները, արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի նորարարական զարգացումը, ինչպես մի շարք այլ ուղղություններով: Պահպանվում է շեշտը գործարար շրջանակների փոխգործակցության վրա:

Կողմերը նշել են, որ հետաքրքրված են «ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ օրեր» դիրքային բնույթի միջոցառումների ձևաչափի զարգացմամբ՝ ԱՍԵԱՆ և ԵԱՏՄ երկրների պաշտոնական, գործարար և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ: Նշվել է նաև տրանսպորտի, մրցակցության և իրավակիրառության, մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության թեմաներով համատեղ ոլորտային սեմինարների բարեհաջող անցկացումը:

ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ պարենային անվտանգության, շրջանաձև տնտեսության, ենթակառուցվածքի և կայուն էներգետիկայի ոլորտներում համագործակցությամբ:

Խորհրդակցությունների շրջանակներում կայացել է Միքայել Բելլույանի աշխատանքային հանդիպումը ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաթվինդեր Սինգհի հետ, որի ընթացքում որոշվել է Համագործակցության նոր ծրագրի իրագործման ալգորիթմը:

«ԵԱՏՄ օրերը» առաջին անգամ անցկացվել են ԱՍԵԱՆ-ի կենտրոնակայանում 2023 թվականին՝ ԵԱՏՄ պետությունների աջակցությամբ: Հերթական «ԱՍԵԱՆ օրերը» նախատեսվում է անցկացնել 2026 թվականին ԵՏՀ կենտրոնակայանում:

Մինչև 2025 թվականի վերջ կկայանան ԵՏՀ և ԱՍԵԱՆ համատեղ ոլորտային սեմինարները մաքսային կարգավորման, էներգետիկայի, էլեկտրոնային առևտրի, գյուղատնտեսության և տեխնիկական կարգավորման հարցերով: