ԵՏՀ և ԵԱԶԲ Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հունիսի 25-ին Ալմաթիում՝ ԵԱԶԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի շրջանակներում Հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը մշակվել է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարային ուղղությունները, և արտացոլում է կողմերի համագործակցության պայմանագրաիրավական բազայի արդիականացման անհրաժեշտությունը:

Փաստաթղթի նպատակն է թարմացնել համատեղ աշխատանքի գործող մեխանիզմները և լրացնել տնտեսական և տեխնոլոգիական իրողություններին համապատասխանող փոխգործակցության նոր ուղղություններով:

Մասնավորապես, նախատեսվում է զարգացնել արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանն աջակցելու գործիքները, ինչպես նաև կատարելագործել ԵԱՏՄ երկրների համատեղ արտադրված արտադրանքի արտահանմանը ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմները: Նոր Հուշագիրը նաև պայմաններ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման ընդլայնման ոլորտում կողմերի փոխգործակցության զարգացման համար:

«Տվյալ Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ԵՏՀ և ԵԱԶԲ միջև գործընկերության ամրապնդման գործում: Փաստաթուղթը ամուր ուղենիշ կդառնա ինտեգրացիոն նախագծերի առաջմղման մեր հետագա համատեղ աշխատանքի համար, որոնք տնտեսական ներուժ ունեն և համապատասխան ներդրումային ապահովում են պահանջում», - ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:


 

ԵՏՀ և ԵԱԶԲ միջև փոխըմբռնման նախորդ հուշագիրը ստորագրվել է 2013 թվականին։

ԵԱԶԲ մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։



Скачать исходники фотографий