ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետգնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի 35-րդ նիստի հատուկ նստաշրջանում խոսել է մրցակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության համագործակցության որոշ արդյունքների և փոխգործակցության հեռանկարների մասին:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում և ԱՍԵԱՆ-ի երկրներում մրցակցային քաղաքականությանը և իրավակիրառությանը նվիրված սեմինարի արդյունքները, որն անցկացվել է Հանձնաժողովի կողմից ընթացիկ տարվա հուլիսին: Նշվել են ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի գործունեության այն ուղղությունները, որոնք, ըստ սեմինարի արդյունքների, հատուկ հետաքրքրություն են առաջացրել: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ԱՍԵԱՆ-ի ազգային մրցակցային մարմինների փոխգործակցության հաջող ձևաչափերին, դրանց գործունեության գնահատման մեթոդաբանությանը, իրավակիրառության մի շարք առանձնահատկություններին:«Մրցակցության հարցերով ԵՏՀ-Ասեան հատուկ նստաշրջանների անցկացումն արդեն լավ ավանդույթ է դարձել: Դա մեզ թույլ է տալիս հետևողական երկխոսություն վարել և զարգացնել համագործակցությունը գործնական հարթությունում», — նշել է Արմինե Հակոբյանը:
ԱՍԵԱՆ-ին հետաքրքրել են մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների՝ Հանձնաժողովի կողմից ամեն տարի անցկացվող հանդիպումների արդյունքները, ինչպես նաև այս ոլորտում ԵՏՀ-ի լիազորությունների ձևավորման փորձը:
Նիստի մասնակիցները կողմ են արտահայտվել քննարկումները սեմինարների և խորհրդակցությունների ձևաչափով, ինչպես նաև երկխոսությանը մրցակցության ոլորտի ինտեգրացիոն տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցության միջոցով շարունակելու մասին Հանձնաժողովի առաջարկին:«Չնայած ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում ինտեգրման տարբեր մակարդակներին, ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի մրցակցության ոլորտի լիազորությունների և գործառույթների տարբերություններին, երկու ինտեգրացիոն միավորումների նպատակը մեկն է՝ բարեխիղճ մրցակցության համար պայմանների ապահովումը, — ընդգծել է Արմինե Հակոբյանը: — Այս նպատակի իրականացման համար մենք պատրաստ ենք ուսումնասիրել միմյանց լավագույն փորձը և ներդնել այն մեր աշխատանքում»:
Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ պետությունների մրցակցային մարմինների, ինչպես նաև ԱՍԵԱՆ քարտուղարության ներկայացուցիչներ: