Նորություններ

22.04.2022 (Обновлено: 12.05.2022 12:18)

ԵՏՀ-ն և ԱՊՀ Էեկտրաէներգետիկ Խորհուրդը շարունակելու են համագործակցությունը համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացման շուրջ

Ապրիլի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի և Անկախ Պետությունների Համագործակցության Էլեկտրաէներգետիկ խորհրդի Գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովի աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը Տեմիրբեկ Ասանբեկովը և Տարաս Կուպչիկովն ընդգծել են էլեկտրաէներգիայի ոլորտում ինտեգրացիոն միավորումների առջև կանգնած խնդիրների արդիականությունը և փոխլրացվելիությունը։ Դրանով է որոշվում ԵՏՀ-ի և ԱՊՀ ԷԷԽ-ի միջև համագործակցության մասին հուշագրի շրջանակներում փոխգործակցության կարևորությունը։

Կազմակերպությունները շարունակելու են համագործակցությունը համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացմանն աջակցելու, այդ թվում՝ էներգախնայման և էներգաարդյունավետության ոլորտում, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի և ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման գործընթացների ներդաշնակեցմանը աջակցելու ուղղությամբ։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության Էլեկտրաէներգետիկ Խորհրդի միջև համագործակցության մասին հուշագիրը հավանություն է ստացել ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի № 167 կարգադրությամբ։