ԵՏՀ-ն և Ռուսաստանի ԴՄԾ-ն քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային համագործակցության հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Սերգեյ Շկլյաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովի հետ:

 

Մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիքն գործընթացների հետագա զարգացման արդիական հարցեր, այդ թվում՝ մաքսային վարչարարության թվայնացման համատեղ նախագծերի իրականացումը:

 

Հանդիպման հիմնական թեման էր ԵԱՏՄ մաքսային ներուժի զարգացման հարցը, մասնավորապես, ԵԱՏՄ մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացումը, նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, անցակետերի սարքավորմանը և կահավորմանը ներկայացվող միասնական պահանջների սահմանումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կարգավորումը: