Կողմերը պայմանավորվել են նման աշխատանքային հանդիպումներ անցկացնել համակարգված հիմունքներով և պլանավորել են հաջորդ հանդիպմանը քննարկել տրանսպորտային միջոցների և քիմիական արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների սահմանման և ԵԱՏՄ ու Չինաստանի շուկայում դրանց շրջանառության հետ կապված հարցեր։
SAMR-ի միջազգային համագործակցության վարչության գլխավոր տնօրեն Սե Ցզյունը ընդգծել է ստանդարտացման, համապատասխանության գնահատման, արտադրանքի անվտանգության վերահսկման համակարգերի և այլ ոլորտների հետ կապված հարցերի շուրջ ԵՏՀ-ի հետ երկխոսությունը շարունակելու շահագրգռվածությունը։
Տեղեկանք
Շուկայի կարգավորման պետական վարչակազմը (SAMR) շուկայի կարգավորող մարմին է, որն ունի լայն լիազորություններ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են.
– սննդամթերքի անվտանգությունը,
– արդար շուկայական մրցակցությունը,
– մենաշնորհների գործունեությունը,
– շուկայի սուբյեկտների գրանցումը,
– արդյունաբերական անվտանգությունը,
– ստանդարտացումը,
– չափագիտությունը,
– փորձարկումները, ստուգումները, համապատասխանության գնահատումը,
– պետական վերահսկողությունը,
– որակի վերահսկողությունը, որակի ազգային ենթակառուցվածքի ձևավորումը։