ԵՏՀ-ը և ԱՊՀ-ի Գործկոմը ստորագրել են 2023-2025 թվականների համագործակցության ծրագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրի իրականացման 2023–2025 թվականների միջոցառումների պլանը փետրվարի 3-ին Ալմաթիում ստորագրել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԱՊՀ Գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Պլանը ենթադրում է համատեղ նախագծերի և միջոցառումների իրականացում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների վերացմանը, համատեղ լայնածավալ նախագծերի իրականացման և տնտեսության թվայնացման ուղղությամբ համագործակցության զարգացմանը։ Նախատեսվում նաև խորհրդատվություններ՝ ԵԱՏՄ իրավունքը և ԱՊՀ նորմատիվ բազան համատեղելու մոտեցումներ մշակելու համար, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի միջև հակասությունների վերացման առումով:

Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ և ԱՊՀ գործունեությանը երիտասարդների, հասարակական միավորումների և գործարար համայնքների ներգրավման խթանում, որը միտված է երկու կառույցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը և ինտեգրման տնտեսական գործընթացների էության մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը:

Փաստաթուղթը կապահովի Միության և ԱՊՀ-ի միջև ցանցային աշխատանքի անցումը, ինչպես նաև ԵՏՀ և ԱՊՀ Գործկոմի միջև համագործակցության հստակեցմանը:


Տեղեկանք

ԵՏՀ-ի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 27-ին: Այն նախատեսում է համագործակցություն մաքսային կարգավորման, ապրանքների հետագծելիության և նույնականացման միջոցներով մակնշման, պետական ​​գնումների, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային տնտեսության, հարկային քաղաքականության և վարչարարության, արտաքին առևտրի, մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտներում:

Հուշագիրը ԵԱՏՄ և ԱՊՀ մարմինների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս մասնակցելու փորձագիտական ​​խմբերի նիստերին, որոնք անցկացվում են ԵՏՀ և Համագործակցության մարմինների հարթակներում, ինչպես նաև Հանձնաժողովի Կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմինների և ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների նիստերին: