ԵՏՀ-ը և ԱՊՀ Գործադիր կոմիտեն զարգացնում են համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում
2021 թվականի համագործակցության արդյունքները և ընթացիկ տարվա համատեղ միջոցառումները հուլիսի 18-ին ԵՏՀ գլխավոր գրասենյակում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երմեկ Կուանտիրովը և ԱՊՀ Գործկոմի տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Միխայիլ Միսկինը:
Կողմերը նշել են մտավոր սեփականության ոլորտում ԵՏՀ և ԱՊՀ Գործկոմի համատեղ օրակարգի առաջմղման, եվրասիական տարածքում մտավոր սեփականության իրավական պահպանման և պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունների մասին հասարակության և ձեռնարկատերերի իրազեկվածության մակարդարի բարձրացման, ինչպես նաև այս ոլորտում միջազգային իրավունքի նորմերի կատարելագործման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մտավոր սեփականության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով 2022 թվականի չորրորդ եռամսյակում երկու կազմակերպությունների, ԵԱՏՄ և ԱՊՀ գիտական և հասարակական շրջանակների, ինչպես նաև բիզնեսի մասնակցությամբ կլոր սեղան անցկացնելու մասին:

«Մեր կազմակերպությունների առջև միասնական նպատակ է դրված՝ մտավոր սեփականության ժամանակակից և արդյունավետ համակարգի զարգացումը մեր երկրների կենսամակարդակի և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար», - նշել է Երմեկ Կուանտիրովը: