Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Կուբայի Հանրապետության փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան մայիսի 28-ին 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են Հանձնաժողովի և Կուբայի կառավարության միջև 2026-2030 թվականների համատեղ միջոցառումների պլանը:
«Այս փաստաթղթի հետևում մեծ համատեղ աշխատանք է, ինչպես նաև վերջին տարիներին կուտակված համագործակցության դրական փորձը», - ստորագրման արարողությանն ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:
2025 թվականին կողմերը հաջողությամբ ավարտել են նույնանման հնգամյա Պլանի իրականացումը: Նոր փաստաթուղթը, ինչպես նշել են Բակիտժան Սագինտաևը և Սալվադոր Վալդես Մեսան, ուղղված է ոչ միայն փորձագիտական երկխոսությունը շարունակելուն, այլև ուղղության լայն շրջանակի մասով գործնական կոոպերացիայի զարգացմանը:
Միջոցառման արդյունքում կողմերը վստահություն են հայտնել, որ ընդունված Պլանի իրականացումը կնպաստի ԵԱՏՄ երկրների և Կուբայի գործարար շրջանակների միջև ուղիղ շփումների ընդլայնմանը, համատեղ նախագծերի գործարկմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2021 թվականի հունվարից Կուբան ունի ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ: