Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի միջև տնտեսական երկխոսության խորացման հեռանկարները ԵՏՀ կենտրոնակայանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրեն Ավթանդիլ Ալիբաևը և Կուբայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեխանդրո Սիմանկես Մարինը։
Մասնավորապես, քննարկվել են ԵՏՀ-ի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստին առնչվող կազմակերպական հարցեր։
Ավթանդիլ Ալիբաևը նշել է Կուբայի՝ որպես ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության հետ ԵՏՀ-ի փոխգործակցության համակարգային բնույթը։ Այս երկիրը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում Միության առանցքային առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: ԵՏՀ և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման հուշագրով ստեղծված Համատեղ հանձնաժողովի նիստերի շրջանակներում բիզնես սեմինարներ կամ բիզնես առաքելություններ են անցկացվում Միության երկրների և Կուբայի ձեռնարկատերերի մասնակցությամբ. ԵԱՏՄ պետությունների ընկերություններն ավանդաբար մասնակցում են Կուբայի FIHAV խոշորագույն կոնգրեսացուցահանդեսային տոնավաճառ միջոցառմանը:
Կողմերը քննարկել են այս տարվա աշնանը Մոսկվայում Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնելու հարցը։ Նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը արդյունաբերության, ագրոարդյունաբերական համալիրի, դեղագործության, տեխնիկական կարգավորման, ՍԲՍ միջոցների և մի շարք այլ ոլորտներում։
Ալեխանդրո Սիմանկես Մարինը նշել է, որ կուբայական կողմի համար կարևոր է քննարկել կոնկրետ կոոպերացիոն նախագծեր, առաջին հերթին՝ կենսատեխնոլոգիաների և պարարտանյութերի արտադրության ոլորտում։ Այս առումով, գործընկերները պայմանավորվել են ԵԱՏՄ գործարար խորհրդի և Կուբայի առևտրային պալատի հետ փոխգործակցությամբ Համատեղ հանձնաժողովի նիստին ներգրավել երկու կողմերի շահագրգիռ գործարար շրջանակների ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՏՀ-ի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև 2026-2030 թվականների համատեղ միջոցառումների նոր նախագծի ձևավորման աշխատանքների ընթացքը:
Եզրափակելով՝ Ալեխանդրո Սիմանկես Մարինը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական համաժողով-2025-ին բարձր մակարդակով մասնակցելու Կուբայի ծրագրերի մասին, նշելով, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։