Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման միջպետական խորհրդի (ԱՊՀ ՄՊԽ) համագործակցության հարցերը քննարկվել են հունիսի 27-ից 28-ը Բիշքեկում կայացած ԱՊՀ ՄՊԽ նիստում: Նիստին մասնակցում էին Համագործակցության երկրների պետական կառավարման մարմինների, ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարներ, Հանձնաժողովի կողմից՝ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թիմուր Նուրաշևը և Տեխնիկական կարգավորման նախարարի քարտուղարության ղեկավար Իրինա Օսմոլան:
«ԱՊՀ ՄՊԽ հետ փոխգործակցությունը չափազանց կարևոր է Հանձնաժողովի համար: Ստանդարտների միասնական միջպետական համակարգը ապացուցողական բազա է ապահովում Եվրասիական տնտեսական միությունում կիրառվող միասնական տեխնիկական կանոնակարգերի համար: Միջպետական ստանդարտների կիրառման առաջնահերթությունը ամրագրված է ԵԱՏՄ մասին պայմանագրով, դրանց անհրաժեշտությունը մշտապես աճում է։ Բայց դրանց արագացված մշակման և նրանց ԵԱՏՄ երկրների միանալու մեխանիզմները «լրակարգաբերում» են պահանջում։ Ներկայումս Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ համակարգված աշխատանք է ծավալում ստանդարտացման ոլորտում Միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ»,- նշել է Թիմուր Նուրաշևը։
Քննարկման հիմնական թեման Հանձնաժողովի և ԱՊՀ ՄՊԽ միջև Ստանդարտացման և չափումների միասնության ապահովման ոլորտի 2013 թվականի հունիսի 7-ի հուշագրի արդիականացման և նպատակահարմարությունն էր։ Որոշում է ընդունվել Հանձնաժողովի կողմից ԱՊՀ ՄՊԽ Ստանդարտների բյուրոյի հետ համատեղ Հուշագրի փոփոխության նախագծի նախապատրաստման մասին՝ հաշվի առնելով Միության պայմանագրաիրավական բազայի կատարելագործումը։
ԱՊՀ ՄՊԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են նաև ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափագիտության և հավատարմագրման ոլորտի այլ արդիական հարցեր: Մասնավորապես, Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են Հավատարմագրման տարածաշրջանային կազմակերպության (ընկերակցության) ստեղծման հարցերով ԱՊՀ ՄՊԽ աշխատանքային խմբի աշխատանքների ծրագրի իրականացման հարցի քննարկմանը, որի շրջանակներում նախապատրաստվել և ԱՊՀ ՄՊԽ նիստում հավանության են արժանացել մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում՝ հավատարմագրման մարմինների պարիտետային գնահատման իրականացման կարգը, ղեկավարության կողմից վերլուծություն կատարելու ընթացակարգը, շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությանն ուղղված Հավատարմագրման հարցերով եվրասիական համագործակցության քաղաքականությունը, որակավորման ստուգման ծրագրերի իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության կարգը, գրառումների կառավարման ընթացակարգը:
Բացի այդ, ԱՊՀ ՄՊԽ հարթակում Հանձնաժողովը երկկողմ հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարության և Ուզբեկստանի տեխնիկական կարգավորման գործակալության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Միության և Ուզբեկստանի Հանրապետության տեխնիկական կարգավորման համակարգերի մերձեցման հարցերով համատեղ համալիր աշխատանքի կազմակերպման հնարավորությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների և Ուզբեկստանի միջև առևտրի տեխնիկական արգելքների վերացման նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հանձնաժողովի հարթակում ապրանքների որոշ տեսակների առնչությամբ տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու մասին: