Նորություններ

05.12.2022 (Обновлено: 13.12.2022 11:34)

ԵՏՀ-ն և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը քննարկել են համատեղ միջոցառումների նախապատրաստումը

Դեկտեմբերի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացել է ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման աջակցության վարչության տնօրեն Դանիյար Տուրուսբեկովի և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման վարչության տնօրեն Ալեքսեյ Դոբկինի աշխատանքային հանդիպումը:
  Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ Կոլեգիայի եւ Խորհրդի նիստերի նախապատրաստման և անցկացման շրջանակներում վարչությունների փոխգործակցության հարցեր
, ինչպես նաև 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում Ռուսաստանի Դաշնության առաջիկա նախագահության հիմնական միջոցառումների անցկացման հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Երկրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպմանը, որը պետք է անցկացվի Ռուսաստանում և համընկնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ։

Բացի այդ, Դանիյար Տուրուսբեկովը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահի դիմումի իրականացման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցերի մասին։