Փաստաթղթի նպատակն է՝ խթան հաղորդել ոլորտային երկխոսությանը, վերացնել ԵՏՀ ռեգուլյատոր միջավայրի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների և Նիկարագուայի միջև բիզնես վարելու առևտրային հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվության պակասը:
«Ակնկալում ենք, որ պլանի իրականացումը մեզ թույլ կտա ավելի լավ ճանաչել միմյանց և գործարար շրջանակների արժանի ներկայացուցչություն ապահովել թե՛ համատեղ աշխատանքային խմբի հարթակում, թե՛ ոլորտային միջոցառումների շրջանակներում», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:
Կողմերն առանձին անդրադարձել են ԵՏՀ-ի և Նիկարագուայի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի նախապատրաստմանը: Մասնակիցները պայմանավորվել են այն ընթացիկ տարվա վերջին անցկացնելու մասին, և որ նիստի օրակարգը կմշակվի և կհամաձայնեցվի փորձագետների կողմից աշխատանքային կարգով:
Պլանը միջոցառումներ է նախատեսում մաքսային կարգավորման, տեխնիկական կարգավորման, ՍԲՍ միջոցների, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, սպառողների իրավունքների պաշտպանության, մրցակցության, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներում: