Նորություններ

05.12.2022 (Обновлено: 13.12.2022 11:31)

ԵՏՀ-ն և Միության երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան քննարկում են հետագա համագործակցության հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային բլոկի և Եվրասիական տնտեսական միության երկրների Մաքսային ծառայությունների միավերված կոլեգիայի (ՄԾՄԿ) հետագա փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև ԵԱՏՄ իրավունքում դրա ֆորմալացման նպատակահարմարությունը Հանձնաժողովի հարթակում՝ ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովի ղեկավարությամբ, քննարկել են Միության ազգային մաքսային ծառայությունների և Միության երկրների այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։ 

«Այսօր մեզ անհրաժեշտ է որոշել Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին պայմանագրի փոփոխությունների հարցը, որոնք արդեն անցել են ներպետական համաձայնեցման փուլը»,- ասել է ԵՏՀ նախարարը։

«Մեր երկրների մաքսային ծառայությունները շահագրգռված են Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Միավորված կոլեգիայի հարթակում փոխգործակցության կազմակերպման և հարցերի համատեղ քննարկման հարցում, այս կապակցությամբ ՄԾՄԿ յուրաքանչյուր նիստին հրավիրվում են ԵՏՀ նախարարը և Հանձնաժողովի մաքսային բլոկի պաշտոնատար անձինք»,- նշել է Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինը:

Միավորված կոլեգիայի հաջորդ նիստը, որին հրավիրված են Հանձնաժողովի մաքսային բլոկի ներկայացուցիչները, կանցկացվի այս տարվա դեկտեմբերի 9-ին Ղազախստանի Հանրապետությունում։ 

Տեղեկանք 

Համաձայն Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրի՝ այս միջգերատեսչական մարմինը ստեղծվել է միութենական պետությունների մաքսային մարմինների փոխգործակցությունը համակարգելու, Միության նպատակների և խնդիրների իրականացումն ապահովելու, մաքսային կարգավորման ոլորտ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի կիրառումը միասնականացնելու նպատակով: ԵԱՏՄ պետությունների Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերն անցկացվում են եռամսյակային կտրվածքով։