Հուլիսի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզորի) ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:
Կողմերը նշել են թե՛ երկկողմ առևտրի զարգացման հարցերի լուծման գործում, թե՛ ԵՏՀ հարթակում իրականացվող աշխատանքներում ծառայությունների փոխգործակցության բարձր մակարդակը և արդյունավետ բնույթը:
Գոհար Բարսեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռոսսելխոզնադզորին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդատվական մարմինների աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
«Հանձնաժողովը մշտապես փոխգործակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների հետ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով և միշտ պատրաստ է հանդես գալ որպես արդիական հարցերի քննարկման հարթակ», — նշել է Գոհար Բարսեղյանը:
Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կազեմ Ջալալիին