Նորություններ

24.06.2022 (Обновлено: 06.07.2022 11:06)

ԵՏՀ-ն և Ռոսսելխոզնադզորը մտադիր են զարգացնել համագործակցությունը Միության ԱԱՀ թվայնացման ոլորտում

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի և Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Սվետլանա Ալեքսեևայի աշխատանքային հանդիպման շրջանակներում: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրում թվային վերափոխման հարցեր:

«Ագրոարդյունաբերական համալիրում թվայնացման վերաբերյալ Ռոսսելխոզնադզորի փորձը թույլ կտա Հանձնաժողովին արագացնել ԱԱՀ–ում թվային մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքահաղորդիչ ցանցում տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար», - ասել է Արմեն Հարությունյանը: - Հանձնաժողովը շահագրգռված է Ռոսսելխոզնադզորի հետ սերտ համագործակցությամբ ԵԱՏՄ-ում վարկավորման, ներդրումների և գյուղատնտեսության և առևտրի զարգացման աջակցության ոլորտում վերազգային տեղեկատվական համակարգերի նախապատրաստման աշխատանքներում»:

 

ԵՏՀ վարչության տնօրենը ներկայացրել է ագրոարդյունաբերական բլոկի թվային նախաձեռնությունները և խոսել կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ԵՏՀ գործունեության գերակա ուղղությունների մասին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միությունում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի փոխադարձ առևտրում առանձին վերցված գործիքների և թվային լուծումների ինտեգրման հնարավորությունը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և ընդլայնել հետագա փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը: Կողմերը հաստատել են մեծ թվով նախագծերի առկայությունը, որոնց մշակումն ու ներդրումը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում: Մասնավորապես, ինչպես նշել է Սվետլանա Ալեքսեևան, Ռոսսելխոզնադզորը զգալի ուշադրություն է հտկացնում ԵԱՏՄ երկրների հետ արտադրանքի անասնաբուժական և բուսասանիտարական էլեկտրոնային սերտիֆիկացման համակարգերի ինտեգրմանը, որոնք Ռուսաստանի կարևոր առևտրային գործընկերներն են: Նա նաև ընդգծել է, որ Ռոսսելխոզնադզորը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել անդամ պետություններին, կիսվել մշակած փորձով և տեխնիկական լուծումներով: