ԵՏՀ-ն և ԿՏՀ-ն քննարկել են Միության շրջանակներում ռոումինգում զանգերի արժեքի նվազեցման հարցեր
10.12.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցույթան (ԿՏՀ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բորոդինի հետ:

Կողմերը քննարկել են միջազգային ռոումինգում զանգերի արժեքի նվազեցման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում կապի օպերատորների ցանցերում ֆրոդի (խարդախության) դեմ պայքարի հարցեր:

Ամփոփվել են 2025 թվականին համատեղ աշխատանքի արդյունքները, նշվել ԵՏՀ և ԿՏՀ փոխգործակցության հետագա փուլերը:

Մաքսիմ Երմոլովիչը կարևորել է ԿՏՀ-ի հետ փոխգործակցությունը Միության շրջանակներում արդար սակագներ սահմանելու միջոցառումների պլանի հետագա իրականացման ուղղությամբ:

Կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը (ԿՏՀ) Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) վեց տարածաշրջանային կազմակերպություններից մեկն է: Համագործակցությունը միավորում ԷՄՄ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո 12 ԱՊՀ պետություն: Համագործակցությունն իրականացվում է էլեկտրակապի, փոստային կապի, տեղեկատվայնացման ոլորտում: