Միջոցառման գլխավոր թեմաներն էին տրանսպորտային կապվածությունը, երկաթուղիների և ծովային նավահանգիստների փոխգործակցությունը, մաքսային սահմանների անցակետերում անդրսահմանային գործառնությունների պարզեցումը, տրանսպորտային միջանցքների զարգացումը: ԵՏՀ նախարարը խոսել է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման և մաքսային ոլորտի հեռանկարային նախագծերի մասին: Նա հատուկ ընդգծել է մաքսային ոլորտում թվայնացման դերը, առաջանցիկ տեմպերով մաքսային ենթակառուցվածքի զարգացման, բեկումնային տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման անհրաժեշտությունը:
Մասնակիցների մեծ հետաքրքրությունն է առաջացրել 2026 թվականի փետրվարի 11-ից ԵԱՏՄ ամբողջ տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին տեղեկատվությունը:
Համաժողովի շրջանակներում Ռուսլան Դավիդովը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել։
Դուբայի մաքսատան ղեկավար Աբդուլա Բուսենադի և DP World ընկերության ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են մաքսային ծառայությունների գործունեության մեջ բեկումնային տեխնոլոգիաների հիման վրա նորարարական լուծումների ներդրումը: Մանրամասն քննարկել են «մեկ պատուհանի» հայեցակարգն իրականացնելու և մաքսային ընթացակարգերի արագացման և ներդաշնակեցման համար նախնական հայտարարագրում օգտագործելու գործում Դուբայի մաքսատան փորձը: Պայմանավորվել են ակտիվացնել շփումները և համագործակցությունը ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև անխափան լոգիստիկայի կազմակերպմանն աջակցելու նպատակով:
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարյասինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից թվային լուծումների ներդրման միջոցով արտաքին առևտրային լոգիստիկայի միջոցով արդյունավետության բարձրացման և կայուն տարանցման ոլորտում կողմերի միջև փոխգործակցության ամրապնդման հեռանկարները: