ԵՏՀ-ն և ՇՀԿ-ն ընդլայնում են համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում
11.09.2025
Սեպտեմբերի 9-ին Պեկինում (ՉԺՀ) կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունի նետ:

Հանդիպման ընթացքում Արզիբեկ Կոժոշևը նշել է էներգետիկայի առանցքային դերը ԵԱՏՄ և այլ միջազգային միավորումների շրջանակներում եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներում: Նախարարը նաև զրուցակցին տեղեկացրել է ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շարունակվող աշխատանքների մասին:

ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխգործակցության մասին 2021 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագրին համապատասխանէ կողմերի համաձայնեցման փուլում է համատեղ միջոցառումների պլանի նախագիծը, որը հաստատվելուց հետո միավորումների աշխատանքը կշարունակվի ավելի սերտ ձևաչափով:

«Հանձնաժողովն ուշադիր հետևում է ՇՀԿ էներգետիկ ակումբի գործունեությանը: Ձեր աշխատանքի կարևոր ուղղություն է էներգետիկ նախագծերի զարգացումը՝ ներառյալ փոխկապակցված էներգետիկ և տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը և կառուցումը: Գազի և նավթի փոխադրման, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների ազատ հասանելիության ապահովման հարցերը ՇՀԿ գերակայությունների թվում են: Դա, ըստ էության, շատ մոտ է ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում մեր գործունեությանը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը:

Կողմերը քննարկել են էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման նոր մոտեցումների մշակման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլոտում ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի փոխգործակցության կազմակերպման հեռանկարները:

Բացի այդ, նշվել է, էր ԵԱՏՄ-ում և ՇՀԿ-ում հատկապես կարևորվում է տրանսպորտային միջանցքների զարգացումը: Համագործակցության գերակա ուղղություններից է փոխկապվածության զարգացումը և արդյունավետ տրանսպորտային միջանքների ստեղծումը:

«2024 թվականից ԵԱՏՄ անդամ պետությունները և Հանձնաժողովը սկսել են իրականացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը: Փորձագետների գնահատմամբ՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներին բաժին է հասնում ԵԱՏՄ տարանցիկ փոխադրումների ծավալի շուրջ 70%-ը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը:

ԵՏՀ-ն կարևորում է համապատասխան միջազգային կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտների հետ տրանսպորտի և ենթակառուցվածքների, մուլտիմոդալ փոխադրումների և բեռների կոնտեյներացման ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերի համակարգման արդյունավետության բարձրացումը:

Հանդիպման ընթացքում առաջարկներ են ներկայացվել տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերով ԵԱՏՄ — ՇՀԿ ձևաչափով համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև միջազգային մակարդակի միջոցառումներին, համաժողովներին, խորհրդաժողովներին, ՇՀԿ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային աշխատանքային մարմինների նիստերին փոխադարձ մասնակցության մասին:

Скачать исходники фотографий